Քննարկել են ռուսաստանյան ներխուժման սպառնալիքը

573

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է վճռական պատասխան տալ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։

«Նախագահ Բայդենը պարզ հասկացրել է, որ ԱՄՆ-ը, դաշնակիցների և գործընկերների հետ միասին, վճռական պատասխան կտա, եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա»,- ասվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։

Բայդենը նաև պաշտպանել է դիվանագիտական ջանքերը՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և խոստացել, որ Վաշինգտոնը իր գործընկերներին վերաբերող որոշումներ չի կայացնի առանց նրանց գիտության։

Ուկրաինայի նախագահը Բայդենի հետ զրույցից հետո ասել է, որ բարձր է գնահատում «անսասան աջակցությունը» Ուկրաինային։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ Նոր սահմանափակումներ Եվրոպայում
Հաջորդ հոդվածըԼեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի