‘Քննարկումը նվիրված էր սպորտային բժշկության հիմնախնդիրներին’

914

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրել է քննարկում, որը նվիրված էր սպորտային բժշկության հիմնախնդիրներին: Քննարկմանը, որին ներկա էր նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հրավիրված էին ներկայացուցիչներ Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնից, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի սպորտային բժշկության ամբիոնից, ուսանողական պոլիկլինիկայից (\’\’Հատուկ պոլիկլինիկա\’\’ ՓԲԸ) և սպորտային բժշկությամբ զբաղվող անհատ մասնագետներ:

Քննարկման ընթացքում ներկաները անդրադարձել են մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատման մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հետտրավմատիկ վերականգնողական միջոցառումների անհրաժեշտության և մարզիկների ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական վիճակի պահպանման հարցերին:

Մասնակիցները ներկայացրել են ոլորտի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ՝ նշելով դրանց լուծման հնարավոր ճանապարհները: Կարևորվել է միջազգային փորձի կիրառման անհրաժեշտությունը, ինչը ներկաների կարծիքով, հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել մեր մարզիկների լուրջ տրավմաները, այլ նաև ճիշտ կազմակերպել նրանց առողջության վերականգնողական աշխատանքները:

Ինչպես նշել է նախարար Ռոստոմյանը. «Միայն մարզիկների և մարզիչների ջանքերով դժվար է մարզական լավ արդյունքներ գրանցել, հետևաբար կարևոր է սպորտային բժշկության և սպորտային հոգեբանության զարգացումը մեր հանրապետությունում»: Նրա կարծիքով,  միմիայն համակարգված աշխատանքների շնորհիվ է հնարավոր լուծել սպորտային բժշկության առջև ծառացած խնդիրները: «Անհրաժեշտ է, որ կայանա համագործակցություն ոլորտը ներկայացնող բոլոր օղակների միջև՝ նախարարություն, օլիմպիական կոմիտե, առողջապահական հիմնարկներ, գիտական կենտրոններ, բուժկազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և ապահովագրական ընկերություններ: Միայն բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի այս ոլորտում ունենալ լավ արդյունքներ»,- ասել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյանը Բաբուխանյանին՝ Դե դավայ, կազյոլի մեկը ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողով. Նախագահ Տեր-Պետրոսյանի վետոն (Տեսանյութ)’