‘Քննարկում «Եվրամիություն – Հայաստան» թեմայով ‘

1130

Հուլիսի 15-ին ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել Եվրամիություն — Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին եւ սպասվելիք նախաստորագրմանը նվիրված հանրային քննարկում: Քննարկմանը ժամանակ շոշափվող խնդրի վերաբերյալ իրենց մոտեցումներն են ներկայացրել ՀՀ քաղաքական կուսակցությունների, մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին Հայ Ազգային կոնգրեսի, Հայ Հեղափոխական Դաշնակցության, Օրինաց Երկրի և Ժաղանգություն կուսակցության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում հիմնականում քննարկվել է ՀՀ արտաքին հարաբերությունների առաջնահերթությունները՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման  և Եվրասիական տնտեսական ընկերությանը՝ Հայաստանի հնարավոր անդամակցության համատեքստում: 

Քննարկման մասնակիցները խուսափեցին որևէ բովանդակային անդրադարձ կատարել Ասոցացման համաձայնագրի շուրջ՝ գերադասելով սպասել, մինչ այն գոնե մասնակիորեն կհրապարակվի և փաստաթղթում ներառված կետերը կներկայացվեն հասարակության ուշադրությանը:

Բացի այն՝ խոսելով Ասոցացման համաձայնագրի մասին, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի համանախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ ընթացիկ տարվա օգոստոս, սեպտեմբեր ամիսներին մի շարք օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնվեն՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք խորհրդաժողովին ընդառաջ (խորհրաժողովի շրջանակներում նախատեսվում է իրականացնեմ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը):

Միջոցառման շրջանակներում ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Գործադիր կոմիտեն պաշտոնական հայտարարություն է ներկայացրել, որում  իր մտահոգություններն ու կոչն է հղում Հայաստանի իշխանություններին և Եվրամիության կառույցներին:

Նախորդ հոդվածը‘Պոզներն իր Հայաստան այցի մասին. Նայելով այդ աչքերին՝ ինձ փոքր ու մերկ էի զգում’
Հաջորդ հոդվածը‘Հայ վարորդին ՌԴ-ում դատարան են բերել կանացի խալաթով’