‘Քննիչը քրեական գործով ապացույցներ է կեղծել’

1037

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ քաղաքացի Գևորգ Մ.-ի ինքնասպանության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նյութերում առկա են քաղաքացիներ Աղվան Պ.-ի և Արմեն Ս.-ի որպես վկա հարցաքննության արձանագրությունները, սակայն վերջիններիս տվյալներով անձինք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն:

Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Զախարյանը կրկին խուսափեց աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Իսլանդիան պաշտոնապես հրաժարվել է ԵՄ մտնելուց’