‘Քննիչները մեղադրվում են կաշառք պահանջելու մեջ’

869

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին հատուկ քնչչական ծառայությունից, Ազգային անվտանգության ծառայությունում քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն` թմրամիջոց գործածելու համար իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչն ու քննիչը իրենից պահանջել են 200 հազար ՀՀ դրամ կաշառք:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 
Կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում նշում են Բեռլինի պատը քանդելու 23-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար. Սերժ Սարգսյանը՝ Wall Street Journal-ին’