Քննիչներն ուսումնասիրում են Թրամփի գործարար կապերը արտերկրներում

241

Դաշնային դատախազությունը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությանը ծանուցագիր է ուղարկել՝ պահանջելով տվյալներ տրամադրել արտասահմանյան երկրներում կատարված գործարքների վերաբերյալ։

Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ քննիչներն ուսումնասիրում են Թրամփի կապերը այն երկրներում, որոնք կարող էին շահագրգռված լինել Սպիտակ տնից Թրամփի Մար ա Լագո կալվածք տեղափոխված գաղտնի փաստաթղթերի բովանդակության հարցում։

Նշվում է, որ քննիչները տեղեկություններ են պահանջել այն գործարքների մասին, որոնք կնքվել են 2017 թ․, երբ Թրամփն զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։

Թրամփը պնդում է, որ իր կողմից ոչ մի խախտում չի եղել, քանի որ ինքը, որպես նախագահ, լիազորված էր գաղտնազերծելու իր մոտ եղած փաստաթղթերը։ Սակայն այդ լիազորությունները չէին տարածվում միջուկային ոլորտին վերաբերող նյութերին։ Հենց այդպիսի փաստաթղթեր են հայտնաբերվել Թրամփի կալվածքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան․ Փաշինյանական սուտ համար 1
Հաջորդ հոդվածըԵՄ երկրները Բրյուսելին 10 մլրդ եվրոյի հաշիվ են տրամադրել