‘Քննչականի պետն ու դատախազը ծեծել են իրար’

1065

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում՝ կապտուկները թաքցնելու նպատակով, գրում է այսօր «Ժողովուրդը»:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Պրեսկոտը կմնա ՀՀ համազեկուցողը մինչև նախագահական ընտրությունների ավարտը’
Հաջորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի’