‘Քոնոր Մակգրեգոր. «Հայերը կպայքարեն մինչև հաղթական ավարտը»’

1618

Իռլանդացի հայտնի մարզիկ Քոնոր Մակգրեգորը թվեթերյան իր էջում տեղադրել է օգտատերերից մեկի 1915 թվականի Ցեղասպանությունը դատապարտող գրառումը և հավելել. «Իմ ամբողջ օրn անցնում է հայերի հետ: Դիլոն Դանիսը և Քարդաշյանները: Հեռու մնացեք հայերից»: 

Մարզիկը նկատել է նաև, որ «հայերը կպայքարեն մինչև հաղթական ավարտը»:

Հայ օգտատերերը իրենց երախտագիտությունն են հայտնել Քոնորին, իսկ թուրքերը և ադրբեջանցիները քննադատական հարձակում են գործել նրա նկատմամբ: 

Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգորը իռլանդացի MMA մարզիկ է։ Հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» կազմակերպության կիսաթեթևքաշային դիվիզիոնում։ Մեկ անգամ նվաճել է UFC կիսաթեթևքաշային չեմպիոնական գոտին։

Նախկինում նվաճել է նաև Cage վարկածով թեթևքաշային և կիսաթեթևքաշային տիտղոսները։2019 թվականի հունվարի դրությամբ զբաղեցնում է UFC-ի՝ անկախ քաշային կատեգորիայից (անգլ.՝ Pound for pound) լավագույն մենամարտիկների պաշտոնական վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալվել է Կալիֆոռնիայում պայթյուններ նախապատրաստող նախկին զինվորականը’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց’