‘Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել ՍԴ. ՀԺ’

2914

Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցրել՝ չեն ասել: 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանի գաղութում ծագած խռովության ընթացքում զոհվել է առնվազն 30 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. Պատերազմը կդառնա Իրանի վախճանը’