‘Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը’

1410

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում երեկ շարունակվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի նախնական դատական նիստը, որտեղ քննարկվում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Երեկ երեկոյան դատավոր Դավիթ Գրիգորյանը անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 18-ին: 

Երեկվա դատական նիստում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր էին ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նախորդ հոդվածը‘Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ն շուտով կհայտարարի նոր տրանսֆերի մասին’