‘Քուվեյթը մարդասիրական օգնություն կցուցաբերի սիրիահայերին ‘

963

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի Պետություն։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ: Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն հայտնեց նաև Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս ենթատեքստում Քուվեյթի ԱԳ նախարարը տեղեկացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։ 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական զորքերը լքում են Աֆղանստանը’
Հաջորդ հոդվածը‘ՀԴԲ-ն գաղտնազերծել է Ստալինի դստեր՝ Սվետլանա Ալլիլուևայի դոսիեն (տեսանյութ)’