‘Քուվեյթի էմիրին Twitter-ում վիրավորած ակտիվիստին՝ 2 տարվա ազատազկրկում ‘

763

Քուվեյթի դատարանը ընդդիմադիր ակտիվիստին երկու տարվա ազատազրկան է դատապարտել Twitter-ում երկրի էմիրին վարկաբեկելու համար:

Ըստ BBC-ի, վերջին օրերին սա համանման երկրորդ դատավճիռն է: Մի քանի այլ կալանավորված ընդդիմադիրներ էլ սպասում են դատաստանի՝ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանություններին հրապարակավ «վիրավորելու» մեղադրանքով:  

Անցյալ տարվա հունիսին Քուվեյթի դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց մի տղամարդու, նրան մեղավոր ճանաչելով Twitter-ում Մուհամեդ մարգարեին, Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի ղեկավարներին վիրավորելու մեջ:

.

Նախորդ հոդվածը‘Ձնաբքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարանի եւ Գյումրիի որոշ ճանապարհներ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է 25 տարի առաջ գողացված Մատիսի կտավը ‘