‘Քուվեյթի խորհրդարանը փորձում է մահապատիժ սահմանել սրբապղծության համար’

784

Այսօր վաղ առավոտից  Քուվեյթի մայրաքաղաքում հավաքված ցուցարարները պահանջում են ցրել դեկտեմբերի 1-ին ընտրված խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել: Այս անգամ քաղաքացիների վրդովմունքի պատճառ է դարձել նոր կառավարության կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով սրբապղծության համար մահապատիժ է նախատեսվում:

Նախագծի համաձայն այն մարդը, որի գործողույթունները կբնորոշվեն որպես սրբապղծություն, կպատժվի կալանքով, կամ խոշոր տուգանքով, սակայն հանցանքը 2-րդ անգամ կրկնելու դեպքում` մահապատիժն անխուսափելի կլինի:

Նման օրենքներ արդեն գործում են Պակիստանում և Սաուդյան Արաբիայում: Նախագիծը հաստատվբելու դեպքում այս երկրների շարքը կհամալրի նաև Քուվեյթը:

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Այդ տեքստերը ոչ մի կապ չունեն իրականության հետ’
Հաջորդ հոդվածը‘«Աշխարհի վերջի» մասին լուրերը վնասում են Չինաստանի Կոմկուսին ‘