Հրթիռակոծվել է Քուրդիստանի մայրաքաղաքը

1081

Կիրակի երեկոյան դրսից արձակված  տասնյակ բալիստիկ հրթիռներ պայթել են Իրաքի քրդական տարածքի մայրաքաղաքում, հայտարարել են քուրդ պաշտոնական անձինք։ Նրանց տվյալներով՝ զոհեր չկան։

Հրթիռներն արձակվել են Իրանից, Reuters գործակալությանը հաղորդել է ԱՄՆ իշխանությունների պաշտոնական անանուն ներկայացուցիչը՝ չներկայացնելով լրացուցիչ տեղեկություններ։

Իրաքի պաշտոնական անձինք հայտարարել են, որ մի քանի հրթիռ, այնուամենայնիվ, ընկել է ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա, որը նոր է և ներկայումս դատարկ է։

Պենտագոնի անանուն պաշտոնյան ասել է, որ մինչև հիմա հայտնի չէ, թե քանի հրթիռ է արձակվել, և հատկապես որտեղ են դրանք ընկել, փոխանցում է Associated Press-ը։

Գրոհի պատասխանատվության վերաբերյալ հայտարարություն և այլ մանրամասներ դեռ չկան։

ԱՄՆ պետքարտուղարությունը դա անվանել է «վրդովեցուցիչ հարձակում», թեպետ, նրա խոսքով, ամերիկացիներից ոչ ոք չի տուժել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 3։2, Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿիևում հաշվել են ՌԴ-ի ռազմական կորուստները