‘Քուրդ աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Քոբանի քաղաքում’

987

Քրդական աշխարհազորը, որ դիամակայում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, նրանցից խլել է Թուրքիային սահմանակից սիրիական Քոբանի քաղաքը, հաղորդել է Telegraph պարբերականը:

Քաղաքի համար մարտեր էին մղվում գրեթե չորս ամիս շարունակ: Այդ ընթացքում կողմերը հազարավոր զոհեր են տվել: Պարբերականի տվյալներով՝ ջիհադականների զոհերի թիվը կազմում է առնվազն 1200 մարդ: Նրանց թվում կան նաև Արևմտյան Եվրոպայի քաղաքացիներ:

Քրդական ուժերը գործել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ աշխարահազորայիններն իրենց հաջողության համար պարտական են իրաքյան Քուրդիստանից ժամանած օգնական ուժերին:

Չնայած այս հաջողությանը՝ ԻՊ-ն շարունակում է երկրի հյուսիսում նշանակելի տարածքներ պահել իր ձեռքում և չի դադարեցնում Քոբանին վերադարձնելու փորձերը: Այդ քաղաքը համարվում է ռազմական գործողությունների անցկացման առանցքային օբյեկտ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Ավետիսյանների սպանության գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ’