‘Քոքոբելյանը ՀՀԿ-ին օգնելու համար պատճառաբանություններ է բերում ‘

2043

Պարզվում է՝ «անկախ» պատգամավոր Խաչիկ Քոքոբելյանն իր մեկ ձայնով օգնել է ՀՀԿ-ին ԱԺ արտահերթ նիստում քվորում ապահովել, քանի որ թեեւ տեսել է, որ ոչ իշխանական ուժերը միտումնավոր չեն գրանցվում՝ քվորում չապահովելու համար, սակայն ինքը «նեղացել» է, որ իր հետ այդ հարցը չեն քննարկել: Համենայնդեպս այդպես է հայտարարել ինքը՝ Քոքոբելյանը 7or.am-ի հետ զրույցում:

«Նախ՝ առաջինը՝ բառի բուն իմաստով, երբ որ քառյակը կամ ընդդիմադիրները (այդ թվում նաև՝ իրենց ընդդիմադիր համարող որոշները, որոնք բանակցությունների մեջ են տարաբնույթ հարթություններում), որևէ ընդհանուր որոշում են կայացնում, էթիկայի կանոններից ելնելով՝ պարտավո՛ր են այդ որոշմանը մասնակից դարձնել նաև մյուս գործընկերներին։ Այսինքն, դա «պիծիմինուտկա» չէ, որ որևէ տեղ որոշում կայացվի, և զուտ կամարտահայտությամբ կամ համերաշխությունը պահելու համար ինքնըստինքյան լուծվի»,- հայտարարել է Քոքոբելյանը՝ ապա հավելել. «Կարևորագույն խնդիրների հետ կապված քննարկում պետք է լինի, և այդ քննարկման արդյունքո՛ւմ որոշումներ կայացվեն։ Իհա՛րկե, կա նաև փաստը, որ քվեարկությունների հարցում տեղում ենք կողմնորոշվում, բայց դա որոշ մարդկանց կամայականության կամ մատից հոտ քաշելու արդյունքում չէ, որ ձևավորվել է»։

Նա նաեւ հավելել է, թե չի կարող մասնակցել մի քվեարկության, որի քննարկմանը, որի որոշմանը ինքը մասնակից չի եղել։

Նախ, այն մասին, թե Քոքոբելյանին տեղյակ չեն պահել, որ համատեղ որոշում կա՝ քվորումը տապալելու: Ամենայն հավանականությամբ, Քոքոբելյանը փաստերը ճիշտ չէ ներկայացնում, եւ նա տեղյակ է եղել որոշման մասին: Եւ ապա, անգամ եթե Քոքոբելյանը տեղյակ չի եղել, ապա վերջին պահին գոնե կարող էր «ֆայմել», թե ինչ է կատարվում եւ չմասնակցեր ՀՀԿ-ական խրախճանքին: Այսինքն, երկու դեպքում էլ իրականությունն ամեն դեպքում Քոքոբելյանի օգտին չէ: Երկու դեպքում էլ նա արդյունքում արել է այն, ինչը ձեռնտու է իշխանություններին: Իսկ մնացածը՝ ուշացած «արդարացումներ» են: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի նոր թագավորը ստանձնում է իր լիազորությունները’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հերոս, իսկ վաղը՝ հակահերոս ‘