‘Քսենյա Սոբչակ. Իմ արտագաղթելու մասին լուրերը չափազանցված են’

1135

Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ Ռուսաստանից իր արտագաղթելու վերաբերյալ տեղեկությունները չափազանցված են:

Երկուշաբթի Коммерсант-ը տեղեկացրել է, որ Սոբչակը մտադիր է որոշ ժամանակով հեռանալ Ռուսաստանից, քանի որ իր անունը հիշատակվում է, այսպես կոչված՝ «գնդակահարվողներ ցուցակում», որի մասին մամուլը գրեց Բորիս Նեմցովի սպանությունից հետո:

Պարբերականի տվյալներով՝ Սոբչակի մեկնելու մասին հայտնի է դարձել անցած ուրբաթ՝ նրա ղեկավարությամբ լույս ընծայվող L’Officiel ամսագրի առաջին համարի հրապարակման առթիվ կազմակերպված ընթրիքի ժամանակ: Ընդ որում՝ լրագրողի ընկերները Коммерсант-ին ասել են, որ նա մեկնում է ոչ թե այն պատճառով, որ շատ տպավորվող է, այլ՝ քանի որ դա խորհուրդ են տվել հատուկ ծառայությունները: «Պաշտոնապես հայտնում եմ. իմ արտագաղթի մասին ընկերներս մի քիչ չափազանցել են, ընթրիքն իսկապես շատ մտերմիկ էր, ու գինին էլ՝ շատ լավը»,- իր Twitter-ում գրառել է Սոբչակը:

Իր գտնվելու վայրի մասին Քսենյա Սոբչակն առայժմ չի հայտնում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը կարգադրել է լիակատար մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմը’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել ոչ միջուկային տերության կարգավիճակից’