‘Քվեարկության օրը Կոնգրեսի համակիրներին «տնային կալանքի էին ենթարկել». Լուսանկար’

2443

Քիչ առաջ մեր կայք է ահազանգել ՀՀ մի քաղաքացի, ով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, 7/03 ընտրատեղամասի ընտրող: Քաղաքացին մեզ հետ զրույցում պատմել է, որ տեղամասում իր գտնվելու ժամանակ խոսակցություն է լսել, որին մասնակցել է նաեւ ՀՀԿ-ի վստահված անձ՝ ոմն Գարուշ: Սույն Գարուշը, քաղաքացու փոխանցմամբ,  գլուխ էր գովում, որ իրենք ընտրությունների օրը «տնային կալանքի են ենթարկել Կոնգրեսի համակիրներին»: Նա ասել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ այդ մարդիկ ընտրությունների օրը տնից դուրս չգան եւ չգնան քվեարկության:

Քաղաքացին մեզ է ներկայացրել նաեւ այս լուսանկարը, որում կարմիր շրջանակով նշված տղամարդը հենց այդ Գարուշն է:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Պեպեն ինձանից «վառված» է’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյան. 2000 դեպք՝ սննդի անվտանգության պահանջների խախտմամբ’