Քրդերի կուսակցությունը իր թեկնածուն չի առաջադրի Թուրքիայի նախագահի ընտրություններում

231

Ժողովուրդների դեմոկրատիայի քրդամետ կուսակցությունը  իր սեփական թեկնածուն չի առաջադրի մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում։

Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։

«Մենք մեր թեկնածուն չենք առաջադրի»,- ասել է նա։

Ավելի վաղ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունն ակնարկել էր, որ հնարավոր է՝  ընտրություններում աջակցեն ընդդիմության թեկնածուին՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Արևմուտքը ժողովուրդներին ֆիլտրում է նոր «էտալոնի» համաձայն
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Կիևին աղքատացված ուրանով արկեր փոխանցելու՝ Բրիտանիայի ծրագրերը սադրանք են