‘ Քրեական գործ՝ սոցցանցում մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար’

2107

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կամսար Մ.-ի:

 Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր բնակարանում տեղադրված համակարգչի միջոցով համացանցային հասանելիություն ստանալով, 2012թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում «Վկոնտակտե.ru» սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ» անվամբ անհատական էջում տեղադրել և ցուցադրել պոռնոգրաֆիկ բնույթի տեսահոլովակներ և իր անհատական էջ այցելող անձանց հաղորդակից դարձնելու միջոցով տարածել է դրանք, հայտնում է iravaban.net-ը:

Բացի այդ, Կամսարը նույն ժամանակահատվածում «Վկոնտակտե.ru» սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ» անվանմամբ անհատական էջում տեղադրել է համացանցից ներբեռնված թվով հինգ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ, դրանք ներկայացրել իր անհատական էջ այցելող անձանց:

 Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. Ինձ հետապնդելու համար ապացույցներ չկա’