‘Քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով’

787

Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է քաղաքացի Ա. Մ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերջինիս ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարի 8-ին քաղաքացի Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչների կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության և սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում: 

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնի վեց աշխատակիցները քաղաքացի Ա. Մ.-ի նկատմամբ բռնություն չեն գործադրել, իսկ վերջինս նման հաղորդում է տվել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Այդ առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ա. Մ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու (ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել այլ քննչական մարմին՝ նախաքննությունն իրականացնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Գառնիի տաճարի տարածքի շինարարական աղբը բերվել է Մշակույթի նախարարություն (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Լևոնին քննադատելու փոխարեն քննադատեք թփում թաքնվածներին» — Hraparak.am’