‘Քրեական հեղինակություն Բասմաչը Թաիլանդում ձերբակալվել է ՀՀ կեղծ անձնագրով. Տեսանյութ’

2427

Թաիլանդում ձերբակալվել է Շյոլկովյան հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Մատուսովը` հանցավոր աշխարհում հայտնի Բասմաչ մականունով: Ինչպես հաղորդել են Թաիլանդի միգրացիոն բյուրոյից, Բասմաչին ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձագրով:

Թաիլանդում ՌԴ փոխհյուպատոս Ալեքսեյ Ֆալունինը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Բասմաչը կարտահանձվի Ռուսաստանին եւ կկանգնի դատարանի առաջ: Ռուսական իրավապահները Մատուսովի հանդեպ հետախուզում են հատարարել 2009 թվականին: Նշվում է, որ Բասմաչի «հաշվին» ավելի քան 60 սպանություն եւ մարդկանց առեւանգում կա: Հաղորդում է НТВ-ն:

 

Նախորդ հոդվածը‘F 1/8-րդ եզրափակիչ անցան Արգենտինան և Նիգերիան’
Հաջորդ հոդվածը‘Էկվադոր-Ֆրանսիա. Խաղից առաջ’