«Քրիսթալ Փելասը» հեռացրեց Պատրիկ Վիեյրային

358

Անգլիական «Քրիսթալ Փելասը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Պատրիկ Վիեյրային, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

46-ամյա ֆրանսիացի մասնագետը «Քրիսթալ Փելասը» գլխավորում է 2021թ․ ամռանից։

Անգլիայի առաջնության 27 խաղից հետո «Քրիսթալ Փելասը» 27 միավորով 12-րդ տեղում է։ Թիմը հաղթանակ չի տարելի Պրեմիեր լիգայի նախորդ 11 հանդիպումներում անընդմեջ։

Վիեյրան մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիում», ամերիկյան «Նյու Յորք Սիթիում» եւ ֆրանսիական «Նիցայում»։

Նախորդ հոդվածըԵվրոպա լիգա. կայացել է 1/4 եզրափակչի վիճակահանությունը
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Հարոյանը խզել է պայմանագիրն Անորտոսիսի հետ