‘Քրիստիանու Ռոնալդու. «Ուզում եմ խաղալ ևս 6-7 տարի»’

900

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ այս խաղաշրջանում ամեն ինչ լավ կդասավորվի մադրիդյան ակումբի համար: Անցած տարի ակումբը խաղթել է Չեմպիոնների լիգայում և նվաճել Իսպանիայի գավաթը:

–Ես ուզում եմ բարձր մակարդակով խաղալ ևս 6-7 տարի,- Քրիստիանոյի խոսքերն է մեջբերում goal.com-ը: — Ես հիմա կենտրոնացած եմ նոր մրցաշրջանի վրա: Վնասվածքն այլևս չի անհագստացնում: Ես հիանալի վիճակում եմ, և ուզում եմ այդպիսին մնալ մինչև առաջնության վերջը: Անցած խաղաշրջանն հոյակապ էր: Այս տարի մենք կկպայքարենք 6 տիտղոսների համար: Դա ուղղակի աներևակայելի է: Ինչպես միշտ, ես ինձ 100 տոկոսով կներդնեմ բոլոր հանդիպումներում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Արաբկիր համայնքում ջուր չի լինի’