‘Քրիստիանո Ռոնալդուն` նոր ռեկորդի հեղինակ’

939

Մադրիդի «Ռեալի» կազմում դառնալով Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն` պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց:

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է երկու տարբեր ակումբների` այս դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» կազմում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: 

«Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում» Ռոնալդուն հաղթել է ներքին առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Սուպերգավաթի խաղում, դարձել է մրցաշրջանի արդյունքներով առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ստացել է «Ոսկե խաղակոշիկ» և «Ոսկե գնդակ» մրցանակները, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և արդեն հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը»՝ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը` աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ’