‘Քրիստիանո Ռոնալդու. «Իհարկե, ցանկանում եմ դառնալ պատմության լավագույն ֆուտբոլիստը»’

883

Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակը» տանալուց հետո պատմել է իր ստացած առաջին տպավորությունների մասին.

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ են ընտրել, շնորհակալ եմ իմ մարզչին, թիմակիցներիս, ակումբի նախագահին: Մենք անմոռանալի տարի անցկացրինք: Սա յուրահատուկ նվաճում է: Եվ ուզում եմ շարունակել նույն ոգով: Ուզում եմ հետագայում էլ անհատական ու թիմային մրցանակներ նվաճել: Եվ իհարկե, ամեն ինչ կանեմ, որ ավելի ուժեղ դառնամ: Երբեք չէի մտածի, որ երեք անգամ «Ոսկե գնդակ» կստանամ: Իհարկե, ցանկանում եմ դառնալ պատմության լավագույն ֆուտբոլիստը, սակայն դա նոր զոհաբերություններ է պահանջում»,- նշել է Ռոնալդուն:

Նախորդ հոդվածը‘Շտապ. ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթ է հայտարարվելու’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի սպանդից փրկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր’