‘Քևին Սփեյսիի «շունչը» վաճառքի է հանվել’

1114

Վանկուվերի մի բնակիչ համացանցում վաճառքի է հանել  հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի «շնչառությամբ» լի ապակյա տարան: Հայտարարությունը տեղադրվել է Craigslist կայքում:

«Ապրանքի» նկարագրության մեջ վաճառողը (ում անունը չի հաղորդվում) տեղեկացնում է, որ դերասանի «շունչն» ստացել է «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի նկարահանման ժամանակ: Սփեյսին բանկայի մեջ արտաշնչել է ճաշից հետո, որի ժամանակ կերել էր հավով մակարոն: Տղամարդը նշել է, որ դերասանին խնդրել է դա անել, որպեսզի այդ բանկան նվիրի իր մորը, ով նրա մեծ երկրպագուն է:

Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ գնով է վաճառվում դերասանի «շունչը»:

 Ամերիկացի հանրահայտ դերասան և ռեժիսոր Քևին Սփեյսին  «Օսկարի» դափնեկիր է, փոխանցում է Lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն ԱՄՆ-ից զենք է խնդրել, այլ ոչ թե ծածկոցներ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ‘