‘Օբամային չի անհանգստացնում իր վարկանիշի անկումը ամերիկացիների շրջանում’

881

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի անհանգստանում, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ իր վարկանիշի անկմամբ, և կենտրոնացած է կարևորագույն նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ: «Վարկանիշն ըստ հարցումների՝ մերթ բարձրանում է, մերթ իջնում: Եթե ես հետաքրքրվեի սոցհարցումներով, ապա ընդհանրապես չէի առաջադրվի նախագահի պաշտոնում: Կմնայի սենատոր, ու իմ վարականիշը կլիներ մոտավորապես 70 %»,- ասել է Օբաման երեկ մամլո ասուլիսում:

Նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանը հավանություն չտվող ամերիկացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 2008 թ. նրա ընտրվելուց ի վեր, ավելի վաղ հայտարարել էր NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով Wall Street Journal-ի հետ համատեղ անցկացրած սոցիոլոգիական հարցումներին: Ըստ հարցման արդյունքների՝ ԱՄՆ քաղաքացիների 54 %-ը հավանություն չի տալիս Օբամայի գործողություններին: Հոկտեմբերին այդ թիվը կազմում էր 51 %: Նախագահի վարկանիշի նվազմանը նպաստած գործոնների թվում նշվում են առաղջապահության բարեփոխման ծրագրի հետ կապված խնդիրները, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև՝ հոկտեմբերին կառավարության ֆինանսավորման դադարեցումը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանն իր տարածքային ամբողջականությունը կվերականգնի խաղաղ ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը (տեսանյութ)’