‘Օբամայի եւ Ռոմնիի բանավեճերի վարողը վախենում է, որ իր հարցերը կսպառվեն ‘

992

 

Ամերիկյան CBS հեռուստաալիքի հաղորդավար Բոբ Շիֆերը, որն այսօր պետք է վարի ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճի հերթական՝ երրորդ ռաունդը, խոստովանել է, թե իր «ամենասարսափելի երազն» այն, է որ բանավեճի մասնակիցներին տրվելիք հարցերն սպառվել են:

Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի բանավեճերի երրորդ եւ վերջին փուլը տեղի կունենա Ֆլորիդայի Բոկա Ռատոնե քաղաքում: «Մենամարտն» այս անգամ ամբողջովին նվիրված կլինի արտաքին քաղաքականությանը:  

«Մի անգամ 2008-ին Օբամայի եւ Ջոն Մաքքեյնի դեբատներից առաջ ես սարսափելի երազ տեսա: Ես մասնակիցներին ասում եմ. «Վերջ, պարոնայք, սրանով իմ հարցերն ավարտված են»: Այդ պահին նայում եմ ժամացույցին եւ տեսնում, որ դեռեւս կես ժամ եթերային ժամանակ ունեմ: Դա իմ ամենակոշմարային երազն էր: Բայց չանհանգստանաք, այս անգամ ես բավականաչափ հարցեր ունեմ կուտակած»,-75 ամյա լրագրողի խոսքերն է մեջբերում Hill պարբերականը:

«Բանավեճը լավ բան է: Քաղաքականությունն այնքան էբոլորին հետաքրքրում, որ երբ տարբեր ճամբարներից մարդիկ նստում են նայելու միեւնույն բանը՝ դա հրաշալի է», — հավելել է Շիֆերը:

Բոբ Շիֆերը նախագահական քարոզարշավները լուսաբանում է 1972 թվականից, իսկ թեկնածուների բանավեճերը վարել է 2004 եւ 2008 թվականներին:


 Լուսանկարը © AFP/ Rick Wilking

 

Նախորդ հոդվածը‘Բասկետբոլի փառատոն Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Հարավաֆրիկյան հանրապետությունում պայթել է կալանավորներ տեղափոխող ավտոբուսը ‘