‘Օբամայի խորհրդական. ՉԺՀ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի առաջնահերթություններից են’

849

Նախագահ Բարաք Օբաման Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարում: Այս մասին Պեկինում ՉԺՀ պետխորհրդի անդամ Յան Ցզեչիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը:

«Օբաման, առաջվա պես, Չինաստանը համարում է իր առաջնահերթություններից մեկը՝ ԱՄՆ-ի առջև ծառացած այլ կարևոր խնդիրների շարքում»,- նշել է Ռայսը:

Նա նաև  տեղեկացրել է, որ Չինաստանի մայրաքաղաք է ժամանել այս տարվա նոյեմբերին նախատեսված՝ ԱՄՆ նախագահի այցը Չինաստան նախապատրաստելու համար: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ իշխանությունները դիվանագիտական առաքելություններին արգելել են օգտվել անլար կապից’
Հաջորդ հոդվածը‘Աբովյան փողոցում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել’