‘Օբամայի «ձիերն ու սվինները» դարձել են թևավոր խոսք’

1118

Երրորդ և վերջին հեռուստաբանավեճի ընթացքում ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին իր դժգոհությունն է հայտնել ռազմածովային ուժերի վիճակից: «Այժմ մեր ՌԾՈՒ-ի թվակազմը նվազագույնն է՝ 1917 թվականից ի վեր: Իր խնդիրը կատարելու համար նավատորմին անհարաժեշտ է 313 նավ, մինչդեռ մենք ունենք ընդամենը 285-ը: Դա անընդունելի է ինձ համար», — հայտարարել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետը: Պատասխանելով այս քննադատությանը՝ Օբաման ասել է. «Ընդհանրապես, նահանգապե՛տ, մեզ մոտ ձիերն ու սվիններն էլ են պակասել, քանի որ զորքերն են փոխվել: Մենք այնպիսի բաներ ունենք՝ ավիակիրներ են կոչվում, դրանց վրա ինքնաթիռներ են վայրէջք կատարում: Բացի դրանից՝ մենք այնպիսի նավեր ունենք՝ ատոմային սուզանավեր, որոնք ջրի տակ են լողում »:

Հիշեցնենք, որ այս նշանավոր դարձած արտահայտությունն Օբաման արտասանել է հոկտեմբերի 22-ին Ֆլորիդայում, նախընտրական հեռուստաբանավեճի վերջին օրը, որում, հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահը:

Լուսանկարը՝ REUTERS/Rick Wilking

Նախորդ հոդվածը‘Բաքվում «անհանգստացած չեն Ղարաբաղի զորավարժություններից»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը կմասնակցեն սիրիահայերի օգնության բարեգործական համերգին ‘