‘Օբաման՝ Պուտինի մասին. «Ես երբեք ստիպված չեմ եղել նրան երկու ժամ սպասել, ինչպես ոմանց»’

1428

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք ինքը հիմար է համարում իր ռուսաստանցի գործընկերոջը:

Ամերիկյան նախագահի խոսքով՝ Պուտինը ծայրաստիճան շահագրգռված է, որ հանդես գա որպես  ԱՄՆ-ի իրավահավասար գործընկեր, քանի որ նա «այդքան էլ հիմար չէ»: Օբաման հիշեցրել է, որ Ռուսաստանի տնտեսությունը արդեն երրորդ տարին անընդմեջ կրճատվում է: «Նա հասկանում է, որ Ռուսաստանի դիրքերն աշխարհում էապես խաթարվել են: Եվ միայն Ղրիմ ներխուժելու փաստը կամ Ասադի ռեժիմը պահպանելու փորձերն արդեն նրան չեն դարձնի լիարժեք խաղացող»,- հայտարարել է Օբաման ամերիկյան Atlantic պարբերականին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ Պուտինի հետ հանդիպումներն անցնում են գործնական մթնոլորտում, և Ռուսաստանի նախագահն այդ հանդիպումների ժամանակ չափազանց քաղաքավարի է և չափազանց անկեղծ: «Ես երբեք ստիպված չեմ եղել նրան երկու ժամ սպասել, ինչպես ոմանց»,- նշել է Օբաման: Փոխանցում է BBCն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի առաջին տիկինը հարեմների գովքն է անում’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլը չի մեկնաբանում Սավչենկոյի վերաբերյալ Պոռոշենկոյի հայտարարությունը’