‘Օբաման անբարյացակամ է տրամադրված ԱՄՆ նախագահի հանդեպ’

893

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ երեկոյով դարձել է The Colbert Report («Քոլբերթի զեկույցը») երգիծական շոուի վարողը: Հաղորդման ընթացքում, ինչպես փոխանցում է Reuters-ը, նա պատմել է իր մեծ ականջների և տնով մեկ շաղ տված գուլպաների մասին:

«Ես՝ Սթիվ Քոլբերթս, երբեք չեմ սիրել ամերիկյան նախագահին: Նա չափազանց մեծամիտ է ու հավանաբար իր մասին երրորդ դեմքով է խոսում»,- կատակել է պետության ղեկավարը:

Հեռուստահաղորդավարի դերում Օբաման առիթը բաց չի թողել նաև ծաղրել  Հանրապետական կուսակցությանը և գովազդել իր առողջապահական բարեփոխումները: «Նախագահը կարող էր իր բարեփոխության մասին պատմել ժողովրդին հասցեագրված ուղերձում կամ մամլո ասուլիսում: Բայց երիտասարդները նորություններ չեն դիտում, նրանք գերադասում են հումորային ծրագրերը»,- ասել է Օբաման:

Այնուհետև նա զբաղեցրել է հաղորդման հյուրի տեղը և պատասխանել Սթիվ Քոլբերթի հարցերին: «Իմ կինը՝ Միշելը, և դուստրերս՝ Մալիան և Սաշան, միշտ  ձեռ են առնում իմ մեծ ականջներն ու, իրենց կարծիքով՝ շատ տխուր կոստյումները»,- խոստովանել է նախագահը:

Այնուամենայնիվ, Օբաման չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչպիսի նախագահ է համարում իրեն՝ մե՞ծ, թե՞ մեծագույն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը ծաղրի առարկա է դարձել ղազախստանյան լուսանկարի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Սիգարոն. Քաղաքապետարանի աշխատակիցներըը փորձել են անօրինական կերպով ապամոնտաժել ընկերության գովազդային վահանակը’