‘Օբաման անվտանգ է համարում Սոչին’

914

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի Սոչի քաղաքը միանգամայն անվտանգ է մարզիկների, մարզիչների և բոլոր այն ամերիկացիների համար, ովքեր որոշել են մեկնել Օլիմպիադայի, հաղորդում է Reuters-ը:

Ըստ Օբամայի՝ ռուսաստացիները հրաշալի են հասկանում, թե «որքան բարձր են խաղադրույքները» նման մակարդակի միջազգային մրցումներ անցկացնելիս, ուստի կապահովեն Խաղերի անվտանգությունը: Այն հարցին, թե արդյո՞ք ինքն իր հարազատներին ու ընկերներին խորհուրդ կտար մեկնել Սոչի, Օբաման պատասխանել է. «Ես նրանց կասեի, որ հավատում եմ Սոչիի անվտանգությանը, սակայն նման լայնածավալ միջազգային իրադարձություններում միշտ էլ որոշակի ռիսկ կա»: Օբամայի խոսքերով՝ Սպիտակ տունը ամերիկացիներին չի համոզի չմեկնել Սոչի, քանի որ ԱՄՆ իշխանություններին բավարարում է  Խաղերի անվատնգության ապահովման այն պլանը, որը նախապատրաստել է Ռուսաստանը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոգոզինը ԱՄՆ պետքարտուղարին խորհուրդ է տվել հանդիպել Վերկա Սերդյուչկայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’