‘Օբաման առայժմ չի ստորագրել «Ուկրաինայի ազատության աջակցության մասին» օրենքը’

819

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ չի ստորագրել այն օրինագիծը, որը թույլ է տալիս Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել և, միաժամանակ, պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի ռազմարդյունաբերության նկատմամբ:

Օրենքի ստորագրված լինելու մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Նախագահն այն երեկ ստորագրել է»,- ասել էր Փսակին:

Սակայն ավելի ուշ պետքարտուղարությունը պաշտոնապես հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ փաստաթուղթն առայժմ ստորագրված չէ: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները,Սպիտակ տան իրենց աղբյուրները վստահ են, որ մինչև շաբաթվա վերջ այն կստորագրվի:

Մոսկվայում օրենքն անվանել են բացահայտ  թշնամական: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը հեռակա ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանում» ոչ բոլորն են բանտ նստում ‘