‘Օբաման արտասվել է «Սեղանապետը» ֆիլմը դիտելիս (թրեյլեր)’

1602

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասվել է Սպիտակ տան ծառայողի մասին «Սեղանապետը» (The Butler) ֆիլմը դիտելիս: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անձամբ նախագահին:

«Ես արտասվել եմ դիտման ժամանակ: Ես մտածում էի ոչ միայն այն սեղանապետերի մասին, ովքեր աշխատել են Սպիտակ տանը, այլև այն մարդկանց, ովքեր չեն կարողացել իրենց դրսևորել՝ սեգրեգացիայի և խտրականության մասին օրենքների պատճառով»,- հայտարարել է Օբաման:

Ռեժիսոր Լի Դենիելսի ֆիլմը աֆրոամերիկացի Յուջին Ալենի մասին է, ով մոտ 35 տարի աշխատել է Սպիտակ տանը որպես սեղանապետ 7 տարբեր նախագահների մոտ: Ֆիլմում Ալենը փորձում է ղեկավարությանը համոզել սևամորթ և սպիտակամորթ ծառայողներին վճարել հավասարապես:

Յուջին Ալենի դերը կատարել է Ֆորեսթ Ուիտաքերը: Ֆիլմում նկարահանվել են նաև Օփրա Ուինֆրին, Լենի Կրավիցը, Ջոն Կյուսակը, Ջեյն Ֆոնդան, Ռոբին Ուիլյամսը և Ական Ռիկմանը:

Նախորդ հոդվածը‘Պուտինն ու Մեդվեդևը՝ կանացի ներքնազգեստով. Ոստիկանները առգրավել են կտավը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Այլասերված որեւէ ոստիկանի պաշտոնավարումը անթույլատրելի է. Օմբուդսմենի խորհրդական’