‘Օբաման, ի դեմս Պուտինի՝ վտանգ է տեսնում Ռուսաստանի համար’

1110

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The Economist ամսագրին տված հարցազրույցում Պուտինին համեմատել է «երկերեսանի Յանուսի» հետ և հայտարարել, որ Ռուսաստանի ղեկավարը վտանգավոր է իր իսկ երկրի համար:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» մասին, ինչը հայտարարվել էր 2009 թ., Օբաման ընդգծել է, որ «հիասթափված չէ»: «Մենք շատ արդյունավետ փոխհարաբերություններ ունեինք նախագահ Մեդվեդևի հետ: Մենք շատ բան ենք արել, ինչն անհրաժեշտ էր անել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ «Ռուսաստանը, երկդիմի Յանուսի պես, միաժամանակ նայում է և՛ դեպի Արևմուտք, և՛ դեպի Արևելք»:

Օբաման նաև խոստովանել է, որ մի կարճ ժամանակով Պուտինը կարող է հայրենիքում  լավ համբավ ունենալ և «լուրջ անհանգստություն պատճառել արտասահմանին»: Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Պուտինն իրենից ներկայացնում է «խիստ լարվածության մի գործոն, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վտանգավոր լինել Ռուսաստանի համար»: Ռուսաստանի ներկա իրավիճակին անդրադառնալով՝ Օբաման ընդգծել է, որ այդ երկիրը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային մակարդակով, և ԱՄՆ-ն ստիպված է « վճռականորեն արձագանքել դրան»: «Մենք պետք է համոզվենք, որ այդ իրավիճակը չի հանգեցնի լարվածության մեծացման, իսկ արտաքին քաղաքականության մեջ էլ խոսք չի լինի միջուկային զենքի մասին», հայտարարել է Օբաման: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը’
Հաջորդ հոդվածը‘Կովկասագետ. «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ջանքերով»’