‘Օբաման կարող է Netflix-ում սեփական շոուն ունենալ’

2092

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարում Netflix հանրահայտ ընկերության հետ՝ սեփական հեռուստաշոու թողարկելու հարցի շուրջ, տեղեկացնում է  The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի, նախկին նախագահի կինը՝ Միշել Օբաման, կարող է դառնալ հաղորդման պրոդյուսերը եւ երբեմն միանալ ամուսնուն՝ որպես հաղորդավար:

Ընդ որում, ո՛չ շոուի ֆորմատը, ո՛չ թողարկումների քանակը դեռ հայտնի չեն: Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Օբաման բանավեճերի մոդերատոր կլինի, որոնք կընթանան առողջապահական, ընտրական իրավունքին, միգրացիային, արտաքին քաղաքականությանը, կլիմայի փոփոխություններին վերաբերող թեմաների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Փաստաբանների պալատը վերածվել է փաստաբանության մինիստրության — Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Զինված տղամարդը Կալիֆորնիայում պատանդներ է վերցրել’