‘Օբաման Կոնգրեսին կոչ է արել հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը’

823

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու բանաձևի քվեարկությունը, որպեսզի Ռուսաստանին ժամանակ տրվի բանակցություններ վարելու Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը: Սենատի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կառլ Լևինի խոսքերով՝ Օբաման ուզում է ստուգել, թե որքանով են լուրջ Ռուսաստանի և Սիրիայի մտադրություններն այդ ուղղությամբ: Իր հերթին՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոն Քերին, Associated Press-ի տեղեկություններով, հայտարարել է, թե Սիրիային ռազմական հարված  չհասցնելու համար բավարար չէ, որ նա ընդամենը հայտարարի քիմիական զենքի իր պաշարների մասին և ստորագրի միջազգային համաձայնագիր, որը կարգելի դրանց կիրառումը: Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Դամասկոսն «ավելի հեռուն կգնա»՝ ի շահ խաղաղության: Քերիի խոսքերով՝ Սիրիան պետք է իր քիմիական զինանոցը հանձնի միջազգային վերահսկողության և ոչնչացնի այն, ինչպես նաև՝ իրական երկխոսություն սկսի ընդդիմության հետ, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Գերխնդիրը մեկն է` ազատվել Սերժիկ Սարգսյանից’
Հաջորդ հոդվածը‘Բաթումում ջրահեղձված երիտասարդին դեռ չեն գտել. նա կնոջ եւ երեխայի հետ գնացել էր հանգստանալու’