‘Օբաման կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը’

963

Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև այս շաբաթվա վերջը կստորագրի կոնգրեսի ընդունած օրենքը՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոն Էռնեստի խոսքով՝ Օբաման, նախկինի պես, որոշակի անհանգստություն ունի օրենքի կապակցությամբ, սակայն կարծում է, որ այն իրեն մանևրելու անհրաժեշտ ազատությունը կընձեռի:

«Ուկրաինայի ազատության աջակցության օրենքը» պատժամիջոցներ է սահմանում հիմնականում Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ: Այն անցյալ շաբաթ օրը կոնգրեսում ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ: Եթե ԱՄՆ ղեկավարը ստորագրի օրենքը, որը հանրապետականների և դեմոկրատների հազվադեպ համերաշխության դրսևորումն է, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի «Рособоронэкспорт»-ի և այլ պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ: Օրինագիծը նաև նախագահ Օբամային թույլ է տալիս ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային, սակայն չի պարտավորեցնում դա անել:

Կընդլայնվի նաև անհատական պատժացուցակը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Կասկածից դուրս է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանություն ունեցող մարդիկ ‘
Հաջորդ հոդվածը‘Խանութների ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել է. Ալյուրն ու շաքարավազը սպառվում են ‘