‘Օբաման հաստատել է՝ ԱՄՆ-ում չեն համարում, թե Պաղեստինն ինքնիշխան պետություն է’

872

Միացյալ Նահանգները կարծում է, որ Պաղեստինն առայժմ ինքնիշխան պետություն չէ, ուստիև չի կարող դառնալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ: Երկուշաբթի Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է այս դիրքորոշումը:

Ավելի վաղ ամերիկյան պաշտոնատար անձինք պարզաբանել են, որ իրենց կարծիքով՝ Պաղեստինի անդամակցությունը ՄՔԴ-ին կհանգեցնի իրավիճակի ավելի սրաման Մերձավոր Արևելքում, քանի որ պաղեստինցիներին հնարավորություն կտա իսրայելցիների դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքներ ներկայացնել:

Այնուամենայնիվ, սպասվում է, որ Պաղեստինը այդ կազմակերպության լիիրավ անդամ կդառնա այս տարվա ապրիլի 1-ից: Դա վերջերս հաստատեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգներն ինքը ՄՔԴ-ի աշխատանքներին չի մասնակցում՝ համարելով, որ նման դատարանը խախտում է պետական ինքնիշխանությունը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Charlie Hebdo-ն լույս կտեսնի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով’
Հաջորդ հոդվածը‘Չեչնիան առաջարկում է օրինականացնել գրոհայինների ընտանիքներին պատժի ենթարկելը’