‘Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը’

925

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը:

Մոսկվայի նկատմամբ առաջին սահմանափակող միջոցները մտցվել են 2014 թ. մարտին՝ ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի գործողությունների: Այնուհետև, 2014 թ. ընթացքում, ԱՄՆ իշխանությունները մի քանի փուլերով պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք վերաբերում են ինչպես ռուսաստանյան էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական սեկտորի մի շարք ընկերությունների, այնպես էլ առանձին ռուսաստանցիների, Ղրիմի բնակիչներին և Ուկրաինայի արևելքի ռուսաստանամետ անջատականներին:

Սանկցիաները երկարացնելու մասին Օբաման հայտնել է Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի կարծիքով՝ Մոսկվան, Ուկրաինայի հանդեպ իր գործողություններով, սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: Փաստաթղթում նաև ասվում է, որ Մոսկվան իր գործողություններով «խարխլում է դեմոկրատական գործընթացներն ու ինստիտուտները Ուկրաինայում, սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայում խաղաղության, անվտանգության, կայունության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին. Վարորդը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անձնական տվայների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը’