‘Օբաման նախագահի պաշտոնը չափազանց լուրջ է համարում Թրամփի համար’

1177

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզմունք է հայտնել, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի դառնա Սպիտակ տան իր ժառանգորդը, քանի որ նա հարմար չէ այդ աշխատանքի համար:

«Ես դեռ այն կարծիքին եմ, որ Թրամփը նախագահ չի դառնա: Դա կապված է նրա հետ, որ ես խորապես հավատում եմ  ամերիկյան ժողովրդին»,- ասել է Օբաման:

Նա հավելել է, թե ընտրազանգվածը «հասկանում է, որ նախագահ լինելը չափազանց լուրջ աշխատանք է»:

«Դա ծանր աշխատանք է, և էական չէ, թե ինչ ասես, որ դուր գաս մարդկանց, և ինչ անես, որ պետք եղած օրը հայտնվես նորությունների թողարկման մեջ»,- նշել է գործող նախագահը:

Թրամփն արդեն մեկնաբանել է նախագահի խոսքը՝ նշելով, որ որպես հաճոյախոսություն է ընդունում այն նախագահի քննադատությունը, «ով այդքան վնաս է հասցրել երկրին»:

Թրամփի քարոզարշավն ընթանում է սկանդալներով, որոնք հիմնականում ծագում են նրա ասածների ու նախընտրական խոստումների պատճառով: Մասնավորապես, նա խոստացել է արտաքսել 11 մլն անլեգալ ներգաղթյալների, պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին և արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եկատերինբուրգում մեղադրանք են ներկայացրել ԻՊ-ի ենթադրյալ անդամներին’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. 1/8 եզրափակիչ. «Ռոմա» – «Ռեալ Մադրիդ»֙ 0-2․ Ռոնալդուն ու Խեսեն հաղթանակ են պարգևում (տեսանյութ)’