‘Օբաման նախատեսում է այցելել Կուբա’

814

Սպիտակ տանը տարվա արդյունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի մամլո ասուլիսի գլխավոր թեմաներն են դարձել ԱՄՆ-ի և Կուբայի երկկողմ հարաբերությունների բարելավումը և Sony Pictures ընկերության հրաժարվելը հյուսիսկորեական առաջնորդի դեմ մահափորձի մասին պատմող սկանդալային ֆիլմի ցուցադրությունից՝ ընկերության դեմ ԿԺԴՀ-ի կողմից ենթադրվող կիբեռհարձակման սպառնալիքների արդյունքում:

«Կարծում եմ՝ նրանք սխալ են թույլ տվել,- ընկերության որոշումը մեկնաբանել է Օբաման:- Մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մի բռնապետ գրաքննություն մտցնի այստեղ՝ ԱՄՆ-ում»:

Անդրադառնալով Կուբայի հետ փոխհարաբերություններին և Վաշինգտոնի ու Հավանայի ձեռնարկած քայլերին՝ այդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ամերիկյան նախագահը հայտարարել է, թե չի ակնկալում, որ կղզում անհապաղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենալու: «Մենք դեռ այն փուլում չենք, որ խոսենք իմ այցելության մասին Կուբա, կամ նախագահ Կաստրոյի այցի մասին՝ Միացյալ Նահանգներ: Չգիտեմ, թե այդ հարաբերություններն ինչպես կզարգանան առաջիկա տարիներին: Ես երիտասարդ մարդ եմ ու մտածում եմ, որ իմ կյանքում երբևէ հնարավորություն կունենամ այցելել Կուբա և վայելել այն, նաև համագործակցել կուբացի ժողովրդի հետ»,- ասել է Օբաման: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» և «0լիմպիակոսը» շնորհակալ են Աբիդալին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը հետաձգում է Կապելոյի աշխատավարձի վճարումը ‘