‘Օբաման չեղարկել է իրանական նավթի էմբարգոն ‘

1213

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուշագիր է  ստորագրել, որով Իրանից նավթի գնման սահմանափակումները չեղարկվում են: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Օբաման նշել է, որ վարչակազմն այլեւս չի արգելի իրանական նավթ գնել՝ համաձայն նախորդ ամռանը Վիեննայումկնքված համաձայնագրերի:  Այդ համաձայնագրերով Իրանը խոստացել է հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած փորձից՝ պատժամիջոցների վերացման դիմաց:

Փորձագետները նշում են, որ պատժամիջոցների վերացման արդյունքում նավթի համաշխարհային շուկան էական փոփոխություններ կկրի: Իրանի կողմից նավթի արդյունահանման եւ արտահանման ծավալների կտրուկ մեծացման դեպքում նավթի գինը անկում կապրի: Ավելի վաղ Իրանը հայտարարել է, որ սահմանափակումների չեղարկման դեպքում մի քանի ամսվա ընթացքոմ կմեծացնի արդյունահանումը օրական 0,5 մլն տակառով, իսկ մեկ տարվա ընթացքում՝ ծավալները կմեծանան օրական 1 մլն տակառով:

 

 

Նախորդ հոդվածը‘Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ամփոփագիր. «Քաղաքացի դիտորդ»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Բյուջեի նախագիծը սահմանադրական հանրաքվեի նկատմամբ անարգանք է’