‘Օբաման չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «տեղում չի եղել». «ՉԻ»’

2188

Անդրադառնալով Բերձորի դեպքերին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Գիտե՞ք, ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետև ես տեղում չեմ եղել»:

Այս կապակցությամբ «Չորրորդ իշխանությունը» գրում է. Փաստորեն Գալուստ Սահակյանին թվում է, թե որևէ մեկը կարող է գնահատական տալ միայն այն դեպքերին, որոնց անձամբ ներկա է գտնվել: Այ տնաշեններ, բա էլ ինչո՞ւ եք Օբամայից պահանջում, որ անպայման ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը, չէ՞ որ նա, ամենայն հավանականությամբ, «տեղում չի եղել»: Իսկ ահա Էդուարդ Նալբանդյանը երևի անձամբ ներկա է գտնվել «Շարլի Էբդոյի» դեմ իրականացված ահաբեկչությանը, դրա համար էլ խստորեն դատապարտել է:

Մենք իհարկե, չենք կարող դատապարտել Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը, որովհետև անձամբ ներկա չենք եղել, երբ նա նման բան է ասել: Բայց հարկ ենք համարում արձագանքել, որ եթե հանկարծ (հեռու տնից-տեղից) որևէ մեկը մի մութ անկյունում բռնի ու մի լավ ծեծի որևէ հանրապետական պատգամավորի, որևէ մեկն իրավունք չի ունենա դատապարտել այդ արարքը: Եթե «տեղում չի եղել» ի՞նչ իրավունքով դատապարտի:

Նախորդ հոդվածը‘Բրանիսլավ Իվանովիչ. « Նրանք 100 տոկոսով ներդրվում են, ամեն ինչ տալիս են թիմին»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահը մեղադրվում է մոտ 3 միլիոն եվրո թաքցնելու մեջ’