‘Օբաման պաշտպանել է ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ բողոք արտահայտելու իրավունքը’

851

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «Երկրի իրավիճակի մասին» ավանդական ուղերձով հանդես է եկել  Կոնգրեսում և հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ բողոք արտահայտելու իրավունքը, հաղորդում է УНН-ն: «Ուկրաինայում մենք պաշտպանում ենք այն սկզբունքը, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատորեն և խաղաղ արտահայտելու իրենց կարծիքը և մասնակից դառնալու իրենց երկրի ապագայի կերտմանը»,- հայտարարել է Օբաման:

Նշվում է, որ նախկինում Օբաման երբևէ չէր արտահայտվել Ուկրաինայի իրադարձությունների մասին, փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 29-31-ը Երեւանում սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. …Իսկ երեկ Հայոց բանակի 22-ամյակն էր’