‘Օբաման սեպտեմբերին կընդունի Ուկրաինայի նախագահին’

1331

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի ուկրաինացի իր գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ Սպիտակ տանը սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Օբաման մտադիր է Պորոշենկոյի հետ քննարկել Ուկրաինայի արեւելքում առաջացած ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու հարցը:

Նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ուկրաինային՝ հանուն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման պայքարում:

Նախօրեին Օբաման մեղադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով, թե Մոսկվան պատասխանատվություն է կրում Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող բռնության համար: 

Նախորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր — Ռազմինֆո’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանների «հոգատար վերաբերմունքի» պատճառով երիտասարդները հայտնվել են բանտում — ՀՔԱՎ’