‘Օբաման և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունը’

762

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի առաջնորդ Բինիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է այն հարցերը, որոնք հետաքրքրում են Իսրայելին՝ կապված իրանական ատոմի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածության հետ: Օբաման խոստովանել է, որ Իսրայելը բոլոր հիմքերն ունի՝ թերահավատորեն վերաբերվելու Իրանի մտադրություններին: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հայտնել է իր ցանկությունը՝ անհապաղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ Թեհրանի միջուկային խնդրի ընդարձակ և երկարաժամկետ լուծումը գտնելու նպատակով:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը Իրանի և աշխարհի վեց առաջատար երկրների միջև ձեռք բերված պայամանավորվածությունն անվանել էր պատմական սխալ, որը վտանգում է աշխարհը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իր հերթին, հայտարարել էր, թե միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ձեռք բերված պայամանավորվածությունը Մերձավոր Արևելքն ավելի անվտանգ տարածաշրջան է դարձնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը չի ընդունի ԱՊՀ առևտրի գոտի մտնելու՝ Բելառուսի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Կիևի և Երևանի՝ Ասոցացման համաձայնագրի չստորագրման տարբերությունները’