‘Օբաման և Քեմերոնը պայմանավորվել են « կիբեռգրոհներ կազմակերպել» միմյանց դեմ’

838

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են ուսումնական զորավարժությունների շրջանակներում միմյանց դեմ կիբեռգրոհներ ձեռնարկել և պաշտպանական նոր համակարգ ստեղծել համացանցում ահաբեկչական ու այլ կարգի սպառնալիքների նկատմամբ:

Այս աննախադեպ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում նախագահ Օբամայի և վարչապետ Քեմերոնի հանդիպման ընթացքում: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ստեղծել կիբեռհանցագործության դեմ պայքարի գծով փորձագետների համատեղ ստորաբաժանումներ:

 Առաջին նման ուսումնավարժանքը՝ գրոհ ֆինանսական համակարգի վրա, կանցկացվի այս տարի, հայտնել է բրիտանական կառավարության ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Դոժդ»-ի լրագրող. Գյումրիում ուզում են, որ հայ իշխանավորներն իրենց Կրեմլի աշխատակիցների պես չպահեն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ Էրդողանին. Ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու’